Ատալանտայի ֆուտբոլիստի կյանքը փրկել չի հաջողվել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ատալանտայի» 19-ամյա կիսապաշտպան Անդրեա Ռինալդին մայիսի 8-ին հոսպիտալացվել էր։ Խաղացողի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի անևրիզմ։
Ժամեր առաջ Բերգամոն ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ խաղացողը մահացել է վերկենդանացման բաժանմունքում՝ այդպես էլ ուշքի չգալով։
Նշենք, որ Ռինալդին ընթացիկ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս Դ Սերիան ներկայացնող «Լենյանո» ակումբի կազմում։
# Անդրեա Ռինալդի, Ատալանտա, Լենյանո