Ատալանտայի կիսապաշտպանի հետ հանդիպմանն ոչ ոք չի գնացել ակումբի ֆան-շոփ🎥
«Ատալանտայի» կիսապաշտպան Մարտեն դե Ռոնը սեպտեմբերի 23-ին Twitter-ի իր էջում տեսանյութ է հրապարակել ակումբի ֆան-շոփից, որտեղ նա նշում է, որ առաջին երեք այցելուների համար նա կստորագրի և կնվիրի ակումբի մարզաշապիկը։
Հոլանդացի ֆուտբոլիստը մի քանի ժամ անցկացրել է «Ատալանտայի» ֆան-շոփում, սակայն այդպես էլ ոչ ոք չի եկել։
Սպասողական վիճակից 30-ամյա կիսապաշտպանը ստիպված զբաղվել է տարբեր բաներով, իսկ վերջում երբ ժամն եղել է արդեն 19:30 ֆան-շոփի աշխատակիցը մոտեցել է նրան և նշել, որ խանութը փակվում է։ Ֆուտբոլիսը ստիպված հեռացել է։
Հատկանշական է, որ տեսանյութը հրապարակելիս Մարտե դե Ռոնն այն վերնագրել է հետևյալ կերպ.
«Վստահ եմ` Լեո Մեսսին նման խնդրի չէր բախվի»։
# Ատալանտա, Լեո Մեսսի, Մարտեն դե Ռոն