Ավստրալիայի բաց առաջնություն. Էլինա Ավանեսյանը հաղթեց աշխարհի 8-րդ ռակետին
Թենիսի Մեծ սաղավարտի Ասվտրալիայի բաց առաջնության 1/32 եզրափակիչում Էլինա Ավանեսյանը (Ռուսաստան, 74-րդ ռակետ) մրցեց Հունաստանը ներկայացնող Մարիա Սակարիի (8-րդ ռակետ) դեմ` հաղթելով 6:4, 6:4 հաշվով։
Մրցախաղը տևեց 1 ժամ 44 րոպե։
21-ամյա թենիսիստուհին դուրս եկավ մրցաշարի երրորդ փուլ` 1/16 եզրափակիչ, որի շրջանակում մրցելու է ուկրաինացի Մարթա Կոստյուկի (37-րդ ռակետ) դեմ։
Նշենք, որ Ավանեսյանն Ավստրալիայի բաց առաջնության առաջին փուլում 4:6, 7:5, 6:2 հաշվով հաղթել է Չժու Սյան Բային (Չինաստան, 87-րդ ռակետ)։
Հավելենք, որ Էլինա Ավանեսյանն առաջին անգամ է մասնակցում Ավստրալիայի բաց առաջնությանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ավստրալիայի բաց առաջնություն, Էլինա Ավանեսյան, Թենիս, Մարիա Սակարի, Մեծ սաղավարտ