«Աստծո վերջին նախազգուշացումը». Ռոնալդուի արձանը վանդալիզմի է ենթարկվել 🎥
«Աստծո վերջին նախազգուշացումը». Ռոնալդուի արձանը վանդալիզմի է ենթարկվել 🎥
21/01/2026 - 14:15

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է երիտասարդ մի տղամարդ Պորտուգալիայի Ֆունշալ քաղաքում փորձել այրել Կրիշտիանու Ռոնալդուի արձանը։

Տղամարդը «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի թանգարանի առջև տեղադրված արձանի վրա դյուրավառ նյութ է լցրել, այնուհետև կրակայրիչով վառել այն։

Երիտասարդը գործողությունից հետո ռեփ ժանրի երգ է միացրել` սկսելով պարել։

Տեսանյութը սոցցանցերում հրապարակել է «zaino.tcc.filipe» անունով օգտատերը` կցելով հետևյալ կարճ գրությունը.

«Աստծո վերջին նախազգուշացումը»։

Correio da Manhãն գրում է, որ տեղի իրավապահ մարմինները կատարվածի առթիվ հետաքննություն են սկսել` փորձելով պարզել մեղավորի ինքնությունը։ Ոստիկանությունը հայտնել է, որ երիտասարդը Ֆունշալում նմանատիպ իրավախախտումներ նախկինում ևս կատարել է։

Ֆունշալը 40-ամյա Կրիշտիանու Ռոնալդուի ծննդավայրն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025