Աստանան ու Սլովակիան ներկայացնող ակումբը համաձայնեցրել են Բարսեղյանի տրանսֆերը
«Աստանայի» հայազգի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ամենայն հավանականությամբ, նոր ակումբ կունենա։
Ինչպես տեղեկացնում է Metaratings-ը, 27-ամյա հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Սլովակիան ներկայացնող Բրատիսլավայի «Սլովանը»։
Աղբյուրի փոխանցմամբ` «Սլովանն» արդեն մեկ ամսից ավել է հետաքրքրված է Բարսեղյանի ծառայություններով։
Նշվում է, նաև որ երկու ակումբները Բարսեղյանի տրանսֆերի հարցում արդեն համաձայնության են հասել։
Vesti.kz-ն էլ հայտնում է, ոը Բարսեղյանը «Սլովանի» համար արդեն բուժզննում է անցել, և կողմերը շուտով պայմանագիր կկնքեն` հայտարարելով տրանսֆերի մասին։
Հավելենք, որ «Սլովանը» 2020/21 մրցաշրջանում դարձել է Սոլվալիայի Ֆորտունա լիգայի չեմպիոն և այժմ մասնակցում է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին ու արդեն հաղթահարել է առաջին փուլը։ Բրատիսլավան ներկայացնող ակումբը որկավորման երկրորդ փուլում մրցելու է շվեյցարական «Յանգ Բոյսի» դեմ։
Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը «Աստանայի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հունվարից և մինչ այժմ ակումբի մարզաշապիկով անցկացրել է 42 հանդիպում` դառնալով 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստանա, Հայաստանի-հավաքական, Սլովան-Բրատիսլավա, Տիգրան-Բարսեղյան, տրանսֆերներ