Ասպիլիկուետան պայմանագիր է համաձայնեցրել իտալական գրանդի հետ
«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան, ամենայն հավանականությամբ, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ակումբից։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Ինտերը»։
Աղբյուրի փոխանցմամբ` «ներաձուրիներն» արդեն անձնական պայմանագիր են համաձայնեցրել իսպանացի պաշտպանի հետ, որը նախատեսված է լինելու մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Ինքն` Ասպիլիկուետան, ցանկանում է հեռանալ «Չելսիից» և մտադիր է ուժերը փորձել այլ առաջնությունում, այդ պատճառով էլ պատրաստ է ընդունել «Ինտերի» առաջարկը։
Հաղորդվում է, որ չնայած Ասպիլիկուետայի ու «Չելսիի» միջև գործող պայմանագիրը դեռևս ուժի մեջ է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, լոնդոնյան ակումբը պատրաստ է խզել այն ու թույլ տալ, որպեսզի վերջինս ազատ գործակալի կարգավիճակում հեռանա ակումբից։
Նշվում է, որ երբ Ասպիլիկուետայի պայմանագրի խզման հարցը լուծվի, նա բուժզննում կանցնի «Ինտերի» համար ու կստորագրի համաձայնեցրած պայմանագիրը։
Հավելենք, որ Սեզար Ասպիլիկուետան «Չելսիի» կազմում հանդես է գալիս 2012 թ. օգոստոսից` անցկացրած 508 խաղում դառնալով 17 գոլի և 56 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Չելսի, Սեսար Ասպիլիկուետա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո