Ասիայի գավաթ. Սոնն ու ընկերները հերոսանում են` տպավորիչ comeback անելով Ավստրալիայի դեմ խաղում 🎥
Ասիայի գավաթի 1/4 եզրափակիչում Հարավային Կորեայի հավաքականը մրցեց Ավստրալիայի ընտրանու դեմ։
Հանդիպման հիմնական ժամանակում «ագեվազներն» ունեին խաղային բավական լուրջ առավելություն և 42-րդ րոպեից Քրեյգ Գուդվինի խփած գնդակի ջանքերով հաղթում էին 1:0 հաշվով։
Թվում էր` Գրեհեմ Առնոլդի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ կտոնի, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին «վագրերը», ովքեր 90+6-րդ րոպեին կարողացան խուսափել պարտությունից` հանդիպումը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
Յուրգեն Կլինսմանի թիմին պարտությունից փրկեց Հի Չհան Խվանը` դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։
Լրացուցիչ ժամանակում արդեն հակառակ պատկերն էր. հարավկորեացիներն ունեին տոտալ առավելություն և 104-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ։
Տուգանայինից կատարած փայլուն հարվածով աչքի ընկավ Հին Մին Սոնը։
Հետագայում դարպասի նոր գրավում չարձանագրվեց։
Այսպիսով, Հարավային Կորեան հաղթեց 2:1 հաշվով և դուրս եկավ Ասիայի գավաթի կիսաեզրափակիչ, որի շրջանակում կմրցի Հորդանանի հավաքականի դեմ, իսկ Ավստրալիան լքեց հետագա պայքարը։
Նշենք, որ «վագրերը» գրեթե նույն սցենարով հաղթահարեցին 1/8 եզրափակիչի արգելքը, երբ Սաուդյան Արաբիայի դեմ խաղում պարտությունից խուսափեցին 90+9-րդ րոպեին, իսկ հետագայում մրցակցին հաղթեցին 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվելու շնորհիվ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ասիայի գավաթ, Ավստրալիայի հավաքական, Գրեհեմ Առնոլդ, Հարավային Կորեայի հավաքական, Հի Չհան Հվան, Հին Մին Սոն, Հորդանանի հավաքական, Յուրգեն Կլինսման, Քրեյգ Գուդվին