«Ասթոն Վիլան» չի դադարում հիացնել` հաղթելով նաև «Չելսիին» 🎥
«Ասթոն Վիլան» չի դադարում հիացնել` հաղթելով նաև «Չելսիին» 🎥
27/12/2025 - 23:45

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Ասթոն Վիլան» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց «Չելսիին»։

«Ազնվականներն» առաջին խաղակեսում ունեին խաղային լուրջ առավելություն ու նախքան ընդմիջում` 37-րդ րոպեին, Ժոաո Պեդրոյի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։

Երկրորդ խաղակեսում հակառակ պատկերն էր, ու հանդիպումն արդեն Ունայի Էմերիի գլխավորած թիմի թելադրանքով էր անցնում։

Բիրմինգհեմից ժամանած հյուրերը 63-րդ րոպեին Օլի Վոթկինսի ջանքերով հավասարեցրին հաշիվը։

84-րդ րոպեին Վոթկինսը նաև դուբլ գրանցեց` հաղթանակ պարգևելով «Վիլային»։

«Ասթոն Վիլան» բոլոր մրցաշարերում տարավ 11-րդ անընդմեջ հաղթանակն ու 39 միավորով երրորդ տեղում է։ «Չելսին» 29 միավորով 5-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025