Ասենսիոն ու Ռեշֆորդը գործի մեջ են! «Ասթոն Վիլան» comeback արեց «Չելսիի» դեմ խաղում 🎥

Ասենսիոն ու Ռեշֆորդը գործի մեջ են! «Ասթոն Վիլան» comeback արեց «Չելսիի» դեմ խաղում 🎥

22/02/2025 - 23:40

Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Ասթոն Վիլան» սեփական դաշտում մրցում «Չելսիի» դեմ։

«Ազնվականները» բավական արագ` 9-րդ րոպեին, Էնցո Ֆերնանդեսի շնորհիվ բացեցին հաշիվը։

Հանդիպման ընդմիջմանը տանտերերի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին Ջեյքոբ Ռեմզիի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց թիմի նորեկ Մարկուս Ռեշֆորդին։

Անգլիացի վինգերը կարողացավ բեկել հանդիպման ընթացքը և 57-րդ ու 89-րդ րոպեին երկու ասիստ կատարեց «Վիլայի» ևս մեկ նորեկի` Արկո Ասենսիոյին։

Իսպանացի կիսապաշտպանը դուբլ գրանցեց և 2:1 հաշվով հաղթանակ պարգևեց բիրմինգհեմյան ակումբին։

Նշենք, որ Ասենսիոն առաջին գոլերը խփեց «Ասթոն Վիլայում», իսկ Ռեշֆորդն առաջին արդյունավետ գործողությունները կատարեց։

«Ասթոն Վիլան» 42 միավորով բարձրացավ 7-րդ տեղ, «Չելսին» 43 միավորով 6-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023