ԱՊԼ-ում ռեկորդային քանակի կորոնավիրուսի  դեպքեր են հաստատվել

ԱՊԼ-ում ռեկորդային քանակի կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել

29/12/2020 - 21:15

Անգլիական Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը զեկուցել է կորոնավիրուսի վերջին թեստերի արդյունքները, որոնք, ցավոք, հիասթափեցնող էին։ Բանն այն է, որ միանգամից 18 ֆուտբոլիստներ տարբեր ակումբներից հանձնել են կորոնավիրուսի դրական թեստ, ինչը հակառեկորդ է համավարակի բռնկման սկզբից։

Նախկին հակառեկորդը գրանցվել էր նոյեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում, երբ Covid-19-ով վարակվել էին 16 ֆուտբոլիստներ։ Հավելենք, որ մինչ այս պահը Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների և ակումբների աշխատակիցների շրջանակում գրանցվել է 1479 վարակման դեպք։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին պետք է կայանար «Էվերտոն» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը, սակայն, «քաղաքաբնակների» շրջանակում կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով, այն չեղարկվեց։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023