Աղբյուր․ «ԱՊԼ-ն ներկայացնող ակումբը կապվել է Լեմպարդի հետ»
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը, հնարավոր է, շոտով կրկին աշխատանքի անցնի՝ գլխավորելով «Քրիստալ Փելասը»։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «արծիվները» բանակցություններ են վարում Լեմպարդի գործակալների հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը նույնիսկ քննարկել են հավանական տրանսֆերները։ Նշվում է, որ Լեմպարդի նշանակման դեպքում լոնդոնյան ակումբի առաջին ձեռքբերումը կդառնա «Սլավիա Պրահայի» 19-ամյա սենեգալցի վինգեր Աբդալահ Սիման, ով ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում, անցկացրած 37 խաղում, դարձել է 19 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Ֆրենկ Լեմպարդի վերջին աշխատավայրը եղել է «Չելսին», որը նա մարզել է 2019 թ․ հուլիսից մինչև 2021-ի հունվար։ 42-ամյա մասնագետը 2018-2019 թթ․ մարզել է նաև «Դերբի Քաունթին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աբդալահ Սիմա, ԱՊԼ, Չելսի, Սլավիա Պրահա, տրանսֆերներ, Քրիստալ-Փելաս, Ֆրենկ-Լեմպարդ