ԱՊԼ-ի խաղացողները համաձայն են աշխատավարձի կրճատմանը

ԱՊԼ-ի խաղացողները համաձայն են աշխատավարձի կրճատմանը

27/03/2020 - 15:14

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, ԱՊԼ-ի ակումբների խաղացողները, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված վիճակը հաշվի առնելով, համաձայն են աշխատավարձի կրճատման։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պրեմիեր լիգայի ղեկավարները ապրիլի 3-ին տեսազանգի միջոցով քննարկում կունենան Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միության և կքննարկեն աշխատավարձերի կրճատման հարցը։

Սպասվում է, որ խաղացողները կհամաձայնեն այսպիսի պայմաններում գնալ զիջումների։ Նշվում է, նաև ակումբները համաձայնության կհասնեն միասնական միջոների կիրառմանը և չեն ընդունի որևէ միակողմանի որոշում։

Այժմ ակումբները կորցրել են իրենց բոլոր եկամտի աղբյուրները, և եթե առաջնություն վերսկսվի և անցկացվի առանց հանդիսականների, ապա այդ դեպքում նույնպես ակումբները կստանան շատ քիչ շահույթ։

Հաղորդվում է, որ մի շարք անգլիական ակումբներ արդեն կրճատել են աշխատավարձերը։ Երեկ հայտնի դարձավ, որ «Լիդսի» խաղացողներն ու մարզչական շտաբը համաձայնել են գնալ զիջումների, որպեսզի ակումբը կարողանա վճարել մյուս աշխատակիցների աշխատավարձը։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023