ԱՊԼ-ը ներկայացնող ակումբը ռեկորդային տրանսֆեր է իրականացրել
Անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Իպսվիչ Թաունն» «Ասթոն Վիլայից» ձեռք է բերել վինգեր Ջեյդեն Ֆիլոջենին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Transfermarkt-ի փոխանցմամբ` «Իպսվիչ Թաունը» 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար Բիրմինգեմը ներկայացնող ակումբին վճարել է 23,7 միլիոն եվրո։ Այն դարձել է ակումբի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը։
Մինչև այդ «Իպսվիչի» համար ռեկորդային էր Օմարի Հաթչինսոնի տրանսֆերը։ 21-ամյա կիսապաշտպանի տեղափոխության համար ակումբը նախորդ ամռանը «Չելսիին» վճարել է 23,5 միլիոն եվրո։
Հատկանշական է, որ «Իպսվիչն» ակումբի պատմության մեջ ամենաթանկ 10 տրանսֆերներից 9-ն իրականացրել է 2024/25 մրցաշրջանում։
Բացի Ֆիլոջենից ու Հաթչինսոնից, ցանկում են նաև Ջեյքոբ Գրիվզը («Հալ Սիթիից»` 21,5 մլն եվրո), Լիամ Դելափը («Ման. Սիթիից»` 17,8 մլն եվրո), Ջեք Կլարկը («Սանդերլենդից»` 17,7 մլն եվրո), Դարա Օ’շին («Բարնլիից»` 14,2 մլն եվրո), Սեմի Սմոդիչը («Բլեբքբեռնից»` 10,6 մլն եվրո), Արիյանեթ Մուրիչը («Բարնլիից»` 9,55 մլն եվրո) և Չիդոզի Օգբենեն («Լութոն Թաունից»` 9,5 մլն եվրո)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Transfermarkt, ԱՊԼ, Աստոն Վիլլա, Իպսվիչ Թաուն, Ջեյդեն Ֆիլոջեն, տրանսֆերներ