ԱՊԼ-ը, հնարավոր է, շարունակվի Ավստրալիայում
Անգլիական Պրեմիեր լիգան վերսկսում հետո, հնարավոր է, շարունակվի Ավստրալիայում։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, ավստրալական Փերթ քաղաքը պատրաստ է ընդունել մնացած հանդիպումները, որոնք պետք է կայանան վերսկսումից հետո։ Փերթ քաղաքում գտվնում է չորս մեծ մարզադաշտ, որոնք ի վիճակի են ընդունել այդպիսի հանդիպումներ։ Այդ տարբերակի մասին բարձրաձայնել է Ավստրալիայում բնակվող անգլիացի գործակալ Հարի Վիլիամսը․
«Ես Պրեմիեր լիգայի ներկայացուցիչների հետ բանակցել եմ և նրանց դուր է եկել այս գաղափարը։ Անգլիայի կառավարության այն ներկայացուցիչներին նույնպես դուր է եկել այդ գաղափարը։ Նրանց հետ նույնպես ես խոսել եմ։ Ավստրալիայում ապահով է․ տեղի իշխանությունները հանել են շատ սահմանափակումներ»,- նշել է Վիլիամսը։
# ԱՊԼ