Աուգսբուրգի դարպասապահի հիանալի սեյվը Մանուել Նոյերի հարվածից հետո🎥
Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս 0:1 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Աուգսբուրգից»։
Հանդիպման 90+5-րդ րոպեին անկյունայինի խաղարկման ժամանակ մրցակցի տուգանային հրապարակ էր գնացել նաև մյունխենյան ակումբի դարպասապահ Մանուել Նոյերը` փրկելու իր թիմին պարտությունից։
Յոզուա Կիմիխի կատարած փոխանցումից հետո հարվածային դիրքում հայտնվեց հենց Նոյերը, սակայն հիանալի խաղաց «Աուգսբուրգի» դարպասապահ Ռաֆալ Գիկևիչը` կատարելով տպավորիչ սեյվ։
Նշենք, որ 34-ամյա դարպասապահը «Բավարիայի» դեմ խաղում պարզապես փայլեց` 7 անգամ փրկելով իր թիմին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աուգսբուրգ, Բավարիա, Բունդեսլիգա, Մանուել Նոյեր