Աշխարհի ամենատարեց ֆուտբոլիստը FIFA-ում հատուկ «քարտ» է ստացել
Ամերիկյան հանարահայտ EA Sports ընկերությունը FIFA -2021-ի համար հատուկ կազմ է հավաքել, որն անվանել է «թանկարժեք գոհարներ»։
Այդ կազմում «93» ռեյտինգով հատուկ «քարտ» է ստացել նաև ճապոնացի 54-ամյա հարձակվող Կաձույոսի Միուրան, ով առավել հայտնի է որպես աշխարհի ամենատարեց ֆուտբոլստ։ Նրա կարիերան շարունակվում է արդեն 39 տարի և այժմ հանդես է գալիս ճապոնական «Յոկոհամայի» կազմում։
«Թանկարժեք գոհարների» կազմում ընդգրկվել են նաև Կևին դե Բրոյնեն («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Ռահիմ Սթերլինգը («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Կարիմ Բենզեման («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ», Եգիպտոս), Սադիո Մանեն («Լիվերպուլ, Սենեգալ), Նգոլո Կանտեն («Չելսի», Ֆրանսիա), Ջովանի Ռեյնան («Բորուսիա Դորտմունդ, ԱՄՆ), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, Ֆրանսիա), Հարի Քեյնը («Տոտենհեմ», Անգլիա), Չիրո Իմոբիլեն («Լացիո», Իտալիա) և Լուիս Սուարեսը («Ատլետիկո Մադրիդ, Ուրուգվայ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# EA Sports, FIFA-21, Կաձույոսի Միուրա