Անրի. «Միգուցե վերադարձնե՞մ մազերս, եթե հագնեմ «Ռեալի» մարզաշապիկը» 🎥
Անրի. «Միգուցե վերադարձնե՞մ մազերս, եթե հագնեմ «Ռեալի» մարզաշապիկը» 🎥
12/03/2026 - 12:17

«Արսենալի», «Բարսելոնայի», Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին, լեգենդար հարձակվող Թիերի Անրին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիին» հաղթելուց (3:0) հետո գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալի» մասին, հայտնում է CBS Sports Golazo-ն։

«Ես սիրում եմ «Բարսային», բայց պետք է արժանին մատուցել «Ռեալին»։ Ոչ ոք նման արդյունք չէր ակնկալում։ Ոչ ոք չէր սպասում, որ Վալվերդեն հեթ-տրիկ կձևակերպի։ Եթե որևէ մեկը կասի, թե հավատացել է կամ մտածել, նա սուտասան է։

Ցանկանում եմ նաև խոսել թիմային աշխատանքի մասին, որը նրանք կատարել էին։ Հենց նման ձևով են հաղթանակներ կերտում։ Վալվերդեն կստանա իր մրցանակը, քանի որ հիանալի է ծառայում այս թիմին։ Վալվերդեն 3 գոլ է խփել, իսկ նման դեպք շատ հազվադեպ է լինում։

Չգիտեմ` նույնիսկ ինչպե՞ս են արտասանում նրա ազգանունը։ Պիտա՞րչ։ Ցանկանում եմ խոսել նրա մասին, քանի որ ամբողջ երեկո հետևել եմ նրա խաղին։ Ի՜նչ խաղ նա ցուցադրեց։ Նա վազում էր բոլոր խաղընկերների փոխարեն։

Չգիտեմ` ի՞նչ են նրանք արել իրենց մարզաշապիկի հետ։ Չգիտեմ` ի՞նչ են ներդրել դրանց մեջ։ Անկեղծ` իրոք չեմ պատկերացնում։ Իհարկե, այն ինչ ես պատրաստվում եմ ասել, կատակ է, բայց միգուցե վերադարձնե՞մ մազրես, եթե հագնեմ «Ռեալի» մարզաշապիկը։

Երբ նրանք խաղում են Չեմպիոնների լիգայում, չգիտեմ` ինչ է կատարվում։ Այդ մարզաշապիկը ծանր կշիռ ունի, դրանով պետք է պայքարես մրցաշարի հաղթողների դեմ։ Չեմ հասկանում` ինչպե՞ս են խաղացողները կերպարանափոխվում, երբ հագնում են այդ մարզաշապիկը։

Այո՛, նրանց պետք է արժանին մատուցել, քանի որ այս պահին «Ռեալից» նման խաղ հնարավոր չէր սպասել։ Որքան էլ ցավալի լինի դա ասելը, բայց նրանք հիանալի էին»,- ասել է Անրին։

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին, մեկնարկը` ժամը 23:55-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026