Բարսան սահմանել է Գրիզմանի հրաժարագինը, սակայն չի կարողանում  նրա համար գնորդ  գտնել

Բարսան սահմանել է Գրիզմանի հրաժարագինը, սակայն չի կարողանում նրա համար գնորդ գտնել

02/03/2021 - 12:18

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։

Ինչպես տեղեկանում է Ok Diaro-ն, կատալոնական ակումբը մտադիր է վաճառել ֆրանսիացի ֆուտբոլիստին, իսկ գործարքից «կապտանռնագույնները» մտադիր են ստանալ նվազագույնը 60 մլն եվրո՝ այն գումարի կեսը, որը «Բարսելոնան» վճարել է «Ատլետիկոյին» 2019 թվականի ամռանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան», ֆուտբոլիստի վաճառքի հետ կապված, բախվել է մի շարք խնդիրների։

Առաջին հերթին, Գրիզմանը չի ցանկանում ներկա պահին փոխել ակումբային գրանցումը, քանի որ «բլաուգրանասի» հետ մինչև 2024 թվականի հունիսի 30-ը պայմանագիր ունի։

Երկրորդ, «Բարսելոնան» չի կարողանում Գրիզմանի համար գնորդ գտնել։

Հաղորդվում է, որ ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին փորձել է վաճառել նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ «Բարսայի» ներկայացուցիչները կապվել են Գրիզմանի գործակալների հետ՝ հորդորելով գնտել նոր ակումբ, սակայն մերժում են ստացել։ Բացի դրանից, որևէ ակումբ ներկա պահին պատրաստ չէ Գրիզմանին վճարել այնքան աշխատավարձ, որքան նա վաստակում է «Բարսայում»։

Ըստ որոշ աղբյուրների՝ Գրիզլին «Բարսելոնայի» ղեկավարներից տարեկան ստանում է 30-40 մլն եվրո աշխատավարձ, որը ներառում է նաև տարբեր բոնուսները։

Հաղորդվում է նաև, որ խաղացողին ցանկացել են ձեռք բերել ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն գործարքի կայացմանը խոչընդոտել է խաղոցողի՝ «Բարսելոնայից» չհեռանալու ցանկությունը։

Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանը 2019 թվականի ամռանը 120 մլն եվրոյի դիմաց «Ատլետիկոյից» համալրեց կատալոնական ակումբի շարքերը և մինչ այս պահը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 83 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023