Անտոնիո Կոնտեն շատ մոտ է իտալական գրանդը գլխավորելուն
Անտոնիո Կոնտեն, ամենայն հավանականությամբ, նշանակվելու է «Նապոլիի» գլխավոր մարզիչ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ իտալացի մասնագետն ու նրա ներկայացուցիչները շատ մոտ են նեապոլյան ակումբի հետ վերջնական համաձայնության հասնելուն։
54-ամյա մասնագետը մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել «աձուրիների» հետ։
Սպասվում է, որ Կոնտեի օգնականներից մեկը լինելու է Գաբրիելե Օրիալին, որը երկար տարիներ աշխատել է Իտալիայի հավաքականի և «Ինտերի» համակարգում։
Կոնտեի նշանակման դեպքում, նա դառնալու է «Նապոլիի» պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը։
Ինսայդեր Նիկոլո Սկիրային հայտնի է դարձել, որ իտալացի մասնագետը «Նապոլիում» վաստակելու է տարեկան 6,5 մլն եվրո աշխատավարձ։ Նա կստանա ևս 2 մլն եվրո հավելավճար, եթե ակումբը նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Ես 1 մլն եվրո էլ նախատեսված է Իտալիայի չեմպիոն դառնալու համար։
Նշենք, որ այս տարվա փետրվարից «Նապոլիի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարում է Ֆրանչեսկո Կալցոնան։ Կալցոնան համատեղում է նաև Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։
Հավելենք, որ Անտոնիո Կոնտեն 2023 թ. մարտից գործազուրկ է։ Նրա վերջին ակումբը եղել է «Տոտենհեմը»։ Նա աշխատել է նաև «Ինտերի», Իտալիայի հավաքականի, «Չելսիի», «Յուվենտուսի», «Սիենայի», «Ատալանտայի», «Բարիի» և «Արեցոյի» ղեկին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Կոնտե, Գաբրիելե Օրիալի, Ինտեր, իտալիայի հավաքական, Յուվենտուս, Նապոլի, Նիկոլո Սկիրա, Չելսի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆրանչեսկո Կալցոնա