Անտոնիո Կոնտեն անանուն սպառնալիքներ է ստացել
Ինչպես տեղեկացնում է իտալական Corriere della Sera-ն՝ Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անանուն նամակով սպառնալիքներ և փամփուշտ է ստացել։ Իտալիայում սա քաղաքական գործիչներին վախեցնելու հայտնի մեթոդ է։
Իրավապահ մարմիններն արդեն հետաքննություն են սկսել դեպքի առթիվ և Կոնտեին խոստացել են թիկնապահներ տրամադրել՝ տունը և մարզաբազան հսկելու համար։ Իշխանությունները ցանկանում են լրջորեն զբաղվել կատարվածով, չնայած նրան, որ ըստ պարբերականի, մարզչին ուղարկված նամակը չար կատակ է եղել։
Ավելի վաղ «Յուվենտուսի» երկրպագուներն իրենց դժգոհությունն էին հայտնել, որ թուրինցիների նախկին խաղացողն ու մարզիչը համալրել է սկզբունքային մրցակցի ճամբարը։
# Անտոնիո-Կոնտե, Ինտեր, Յուվենտուս