Անվանի մասնագետը գլխավորեց Ադրբեջանի հավաքականը
Պորտուգալացի անցան մասնագետ Ֆերնանդու Սանթուշը նշանակվել է Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում այդ երկրի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամանսերը չեն հաղորդվում։
69-ամյա մասնագետն առավել հայտնի է Պորտուգալիայի հավաքականը մարզելու շնորհիվ, որի ղեկին 2016 թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 2019 թ. հաղթել է Ազգերի լիգայի խաղարկությունում։ Սանթուշը Պորտուգալիայի հավաքականը մարզել է 2014-22 թթ.։
Ավելի վաղ նա մարզել է նաև թուրքական «Բեշիկթաշը», Լեհաստանի ու Հունաստանի հավաքականները, պորտուգալական «Բենֆիկան», «Պորտուն», «Էշտորիլը», հունական «Պանատինայկոսը» և ԱԵԿ Աթենքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադրբեջանի հավաքական, Եվրո-2016, Եվրոպայի առաջնություն, Պորտուգալիայի հավաքական, Ֆերնանդու Սանթուշ