Անվանի ակումբը հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով
Լեհական «Պոգոնի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարող է կարիերան շարունակել Թել Ավիվի «Մաքաբիում», գրում է Sportaran հարթակը։
Ըստ աղբյուրի` Իսրայելի 25-ակի չեմպիոնը հետաքրքրված է Բիչախչյանի ծառայթություններով։ Կողմերը հավանական տեղափոխության հարցում բանակցություններ չեն վարել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 25-ամյա կիսապաշտպանը որոշել է «Պոգոնի» հետ չերկարաձգել 2025 թ. հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրն ու ազատ գործակալի կարգավիճակում հեռանալ ակումբից։
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը Շեցինը ներկայացնող ակումբում հանդես է գալիս 2022 թ. հունվարից, 112 խաղում խփել 18 գոլ, կատարել 12 ասիստ։
«Մաքաբի Թել Ավիվն» Իսրայելի ընթացիկ առաջնությունում 17 խաղում 37 միավոր է վաստակել ու երկրորդ տեղում է։ Առաջատրը Բեեր-Շևայի «Հապոելն» է, որն ունի 38 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Իսրայելի Սուպերլիգա, Հայաստանի-հավաքական, Մաքքաբի Թել Ավիվ, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան, տրանսֆերներ