Ֆաթին, հնարավոր է, բաց թողնի մրցաշրջանի մնացած հատվածը
«Բարսելոնայի» վինգեր Անսումանե Ֆաթի ի վնասվածքից ապաքինումը չի ընթանում այնպես, ինչպես ծրագրվում և սպասվում էր։
Նախորդ տարվա նոյեմբերին 18-ամյա ֆուտբոլիստը իսպանական Լա լիգայի 9-րդ տուրի «Բետիսի» (5:2) դեմ խաղում ծանր վնասվածք էր ստացել և չէր կարողացել շարունակել հանդիպումը։ Հետագայում կատալոնական ակումբի պաշտոնական կայքը հայտնեց, որ ֆուտբոլիստը պատռել է ձախ ծնկի համատեղ մենիսկը։
Սպասվում էր, որ ֆուտբոլիստի վերականգնումը կտևի 2-4 ամիս, սակայն այժմ կան մի շարք բարդացումներ։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ հղում կատարելով Catalunya Radio-ին, իսպանացի ֆուտբոլիստի մենիկսը չի բուժվում և բացառված չէ, որ Ֆաթիին կրկին կվիրահատեն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Անսումանե Ֆաթի ին կրկին վիրահատեն, հնարավոր է, նա ընթացիկ մրցաշրջանում չկարողանա այլևս խաղադաշտ վերադառնալ։ Սպասվում է, որ «Բարսելոնայի» բուժանձնակազմը վերջնական որոշում պետք է կայացնի առաջիկա օրերին մի շարք հետազոտություններ անցկացնելուց հետո։
Հավելենք, որ Ֆաթին ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Լա-լիգա