Անհավանական Լևանդովսկին
Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայի 8-րդ տուրի «Աուգսբուրգի» դեմ հանդիպման 14-րդ րոպեին գրավել է տանտերերի դարպասը՝ 8-րդ անընդմեջ խաղում դառնալով գոլի հեղինակ։
Կենտրոնական հարձակվողն այս ցուցանիշով կրկնել է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգի ցուցանիշը։ Նոր ռեկորդ գրանցելու համար լեհ հարջակվողին անհրաժեշտ է հաջորդ տուրում նույնպես դառնա գոլի հեղինակ։ Հաջորդ տուրում մյունխենյան ակումբը կմրցի մայրաքաղաք Բեռլինը ներկայացնող «Ունիոնի» հետ։
Հիշեցնենք, որ «Աուգսբուրգ» – «Բաբարիա» հանդիպումն ավատրվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։