Անդրեա Պիռլոն շուտով կդառնա թուրքական ակումբի գլխավոր մարզիչը
«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն շուտ նոր աշխատանք կունենա։
Ինչպես տեղեկացնում ինսայդեր Նիկոլո Սկիրան, 43-ամյա մասնագետը մինչև 2024 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել թուրքական Սուպերլիգան ներկայացնող «Կարագյումրուկի» հետ։
Ստամբուլի Ֆաթիհ համայնքը ներկայացնող ակումբի ղեկավարությունը վստահ է, որ գործարքն ավարտին կհասցնի առաջիկա ժամերին։
Նշենք, որ Պիռլոն այդ պաշտոնում փոխարինելու է Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահ Վոլկան Դեմիրելին, ով «Կարագյումրուկը» մարզել է 2021 թ. դեկտեմբերից մինչև սույն թվականի մայիս։
Ակումբը Դեմիրելի գլխավորությամբ Սուպերլիգայի ավարտված մրցաշրջանում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ Անդրեա Պիռլոյի մարզչական միակ փորձը եղել է «Յուվենտուսի» ղեկին, որը մարզել է 2020 թ. օգոստոսից մինչև 2021 թ. մայիս։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեա Պիռլո, Թուրքիայի հավաքական, Թուրքիայի Սուպերլիգա, Կարագյումրուկ, Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, Վոլկան Դեմիրել, տրանսֆերներ