Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Երևանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Պայքարն ավարտեցին 89 կգ քաշային կարգի տղամարդիկ, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էր Անդրանիկ Կարապետյանը։
27-ամյա ծանրորդը, երկամարտի 374 կգ (178+196 կգ) արդյունքով, դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։
Նշենք, որ Կարապետյանը ոսկե մեդալ նվաճեց նաև պոկում վարժությունում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրանիկ Կարապետյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ