Անդորրայի հավաքականի պաշտպանի ֆանտաստիկ գոլը սեփական կիսադաշտից Լիխտենշտեյնի դեմ խաղում🎥
Ազգերի լիգայի D դիվիզիոնի 1-ին խմբի 3-րդ տուրում Անդորրայի հավաքականը` սեփական հարկ տակ, 2:1 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին։
Հանդիպման 82-րդ րոպեին անդորրացիների աջ պաշտպան Չուս Ռուբիոն սեփական կիսադաշտից ընթացքից կատարած հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ` հաշկվը դարձնելով 2:0։
Հանուն արդարության` նշենք, որ տպավորություն էր, թե Ռուբոին փորձում էր գնդակը հեռացնել սեփական կիսադաշտից, այլ ոչ թե հարված էր կատարում դեպի մրցակցի դարպասը։
Հավելենք, որ 27-ամյա պաշտպանն Անդորրայի հավաքականի կազմում, անցկացրած 32-րդ խաղում, խփեց առաջին գոլը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Անդորրայի հավաքական, Լիխտենշտեյնի հավաքական, Չուս Ռուբիո