Անգլիան հաղթեց Իսրայելին` դառնալով Եվրոպայի Մ-19 առաջնության չեմպիոն🎥
Անցնող օրերին Սլովակիայում կայանում էր Եվրոպայի Մ-19 առաջնությունը։
Հուլիսի 1-ին` «Տրնավայի» «Քաղաքային» մարզադաշտում, մրցաշարի եզրափակիչի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Իսրայելի Մ-19-ն ու Անգլիայի Մ-19-ը։
Հանդիպման առաջին խաղակեսն անցավ անսպասելի եզրափակիչ հասած իսրայելցիների առավելությամբ, ովքեր էլ 40-րդ րոպեին Օսկար Գլուխի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։
Այդուհանդերձ, երկրորդ կեսի հենց մեկնարկում` 50-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո Կալում Դոյլը խփեց «երեք առյուծների» պատասխան գնդակը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածն անցավ հիմնականում հավասար պայքարում, սակայն հաշվի մեջ նոր փոփոխություն տեղի չունեցավ։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։
Լրացուցիչ ժամանակում անգլիացիներն ավելի թարմ տեսք ունեին, իսկ Յան Ֆոսթերի սաներն ապացուցեցին իրենց բարձր կարգն ու խաղավերջում երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը. 108-րդ ու 116-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Կարնի Չուկվումուեկան ու Արոն Ռեմզին։
Այսպիսով, Անգլիան հաղթեց 3:1 հաշվով ու ռեկորդային` 11-րդ անգամ դարձավ Եվրոպայի Մ-19 առատյության չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի Մ-19 հավաքական, Արոն Ռեմզի-Աստոն Վիլլա, Եվրոպայի Մ-19 առաջնություն, Իսրայելի Մ-19 տարեկանների հավաքական, Կալում Դոյլ, Կարնի Չուկվումուեկա, Յան Ֆոսթեր