Անգլիայում շուտով խաղերը կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ
Ինչպես տեղեկացնում է բրիտանական BBC Spott կայքը, կառավարության որոշմամբ Պրեմիեր լիգայի վերջին երկու խաղերում կթույլատրվի արտագնա խաղին ներկա լինել մինչև 500 երկրպագու։ Այս նպատակով առաջնության նախավերջին խաղը տեղափոխվել է շաբաթվա կես՝ մայիսի 18-19, որպեսզի հնարավորություն տրվի բոլոր թիմերին մրցակցի դաշտում ունենալ սեփական երկրպագուների աջակցությունը։
Ըստ նոր ընդունված օրենքի՝ մայիսի 17-ից կթույլատրվի մինչև 10.000 կամ 25% երկրպագուների առկայություն բացօթյա միջոցառումների ժամանակ։
Սակայն բոլոր թիմերը չէ, որ կողմ են նման որոշմանը, քանի որ առաջանում են լոգիստիկ որոշ խնդիրներ կապված երկրպագուների տեղափոխության հետ՝ հատկապես հաշվի առնելով, որ երկար ժամանակ անվտանգությունից ելնելով երկրպագուները բացակայել են մարզադաշտից։
Ամեն դեպքում այս որոշումը տանում է նրան, որ մարզական աշխարհն աստիճանաբար վերադառնում է բնական կյանքին և շուտով ականատես կլինենք լեփ-լեցուն մարզադաշտերի։
# ԱՊԼ