Անգլիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Անգլիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

23/05/2025 - 14:15

Անգլիայի ազգային հավաքականի պաշտոնական կայքում հրապարակվել է թիմի` առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։

«Երեք առյուծների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հրավիրել է հետևյալ խաղացողներին.

Դարպասապահներ – Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Դին Հենդերսոն («Քրիսթալ Փելաս»), Ջեյմս Թրաֆորդ («Բարնլի»)։

Պաշտպաններ – Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Դեն Բերն («Նյուքասլ»), Թրևո Չալոբա, Ռիս Ջեյմս, Լիվայ Քոլվիլ (բոլորը` «Չելսի»), Էզրի Կոնսա («Ասթոն Վիլա»), Մայլզ Լյուիս-Սքելի («Արսենալ»), Կայել Վոլքեր («Միլան», Իտալիա)։

Կիսապաշտպաններ – Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Քոնոր Գալահեր («Ատելտիկո Մադրիդ», Իսպանիա), Մորգան Գիբս-Ուայթ («Նոթինգեմ Ֆորեսթ»), Ջորդան Հենդերսոն («Այաքս», Նիդերլանդներ), Կյորտիս Ջոնս («Լիվերպուլ»), Քոուլ Փալմեր («Չելսի»), Դեկլան Ռայս («Արսենալ»), Մորգան Ռոջերս («Ասթոն Վիլա»)։

Հարձակվողներ – Էբերեչի Էզե («Քրիսթալ Փելաս»), Էնթոնի Գորդոն («Նյուքասլ»), Հարի Քեյն («Բավարիա», Գերմանիա), Նոնի Մադուեկե («Չելսի»), Այվեն Թոնի («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա), Բուկայո Սակա («Արսենալ»), Օլի Վոթկինս («Ասթոն Վիլա»)։

Թրևո Չալոբան առաջին անգամ է հրավիրվել ազգային թիմ։

Անգլիացիներն աշխարհի 2026 թ. առաջնության որակավորման փուլի K խմբի երրորդ տուրում հունիսի 7-ին հյուրընկալվելիս կմրցեն Անդորրայի թիմի դեմ, իսկ հունիսի 10-ին Նոթինգեմի «Սիթի Գրաունդ» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնեն Սենեգալի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023