Անգլիայի հավաքականը սենսացիոն պարտություն է կրել 🎥
Անգլիայի ազգային հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած ընկերական խաղում 0:1 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Ճապոնիայի թիմին։
«Սամուրայների» հաղթական գոլը 23-րդ րոպեին խփել է անգլիական «Բրայթոնի» վինգեր Կաորու Միտոման։
Հանդիպման հերոսներից էր նաև ճապոնացիների դարպասապահ Ձիոն Սուզուկին` կատարելով 4 սեյվ։
Անգլիացիները հաջորդ ընկերական հանդիպումները կանցկացնեն հունիսի 6-ին ու 10-ին` մրցելով համապատասխանաբար Նոր Զելանդիայի ու Կոստա Ռիկայի հավաքականների դեմ։
Հաջիմե Մորիյասուի գլխավորած թիմը նախքան ԱԱ-2026-ի մեկնարկը դեռ նախատեսած ընկերական այլ խաղ չունի։ Ճապոնիան Մունդիալի առաջին տուրում հունիսի 14-ին կմրցի Նիդերլանդների հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml