Անգլիայի գավաթ. Ման. Յունայթեդը դժվարությամբ կոտրեց 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբին 🎥
Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց Երկրորդ լիգան` չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Նյուփորթի» դեմ։
Գոլառատ պայքարում «կարմիր սատանաները» դժվարությամբ կոտրեցին մրցակցի դիմադրությունը` հաղթելով 4:2 հաշվով։
Էրիկ Տեն Հագի թիմի գոլերը խփեցին Բրունու Ֆերնանդեշը, Քոբի Մայնուն, Էնթոնին ու Ռասմուս Հոյլունդը։
«Նյուփորթի» կազմից էլ աչքի ընկան Բրին Մորիսն ու Ուիլիամ Էվանսը։
Այսպիսով, մանկունյական ակումբը դուրս եկավ Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Բրիսթոլ Սիթի» – «Նոթինֆհեմ Ֆորեսթ» դիմակայության վերախաղարկման հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Անգլիայի գավաթ, Բրունո Ֆերնանդեշ, Էնթոնի, Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր Յունայթեդ, Նյուփորթ, Ռասմուս Հոյլունդ, Քոբի Մայնու