Անգլիայի գավաթ. «Լիվերպուլը» հիասքանչ գոլեր խփեց` հաղթելով խոշոր հաշվով 🎥
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Լիվերպուլը» «Էնֆլիդ Ռոուդ» ստադիոնում 4:1 հաշվով հաղթել է երրորդ դիվիզիոնը` Առաջին լիգան ներկայացնող «Բարնսլիին»։
Մերսիսայդյան գրանդից հիասքանչ գոլեր են խփել Դոմինիկ Սոբոսլայը, Ժերեմի Ֆրիմպոնգն ու Ֆլորիան Վիրցը, դարպասի գրավմամբ աչքի է ընկել նաև Ուգո Էկիտիկեն։
Հյուրերի հեղինակության գոլը խփել է Ադամ Ֆիլիպսը։
Արնե Սլոթի գլխավորած թիմը դուրս է եկել գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ, «Բարնսլին» ավարտել է մրցելույթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml