Անգլիայի գավաթ. 6-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբը խոշոր անակնկալ մատուցեց` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥
Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում 6-րդ դիվիզիոնը` Ազգային լիգա հարավը ներկայացնող «Մեյդսթոուն Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց Չեմպիոնշիփում հանդես եկող «Իպսվիչ Թաունի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, ու «Մեյդսթոունը» խոշոր անակնկալ մատուցեց և մրցակցին հաղթեց 2:1 հաշվով։
Ջորջ Էլոկոբիի թիմին հաղթանակ պարգևեցին Ջեքսոն Ռեյնոլդսի և Սեմ Քորնի խփած գոլերը։
Տանտերերի կազմից աչքի ընկավ Ջերեմի Սարմիենտոն։
Այսպիսով, «Մեյդսոն Յունայթեդը» դուրս եկավ Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչ, իսկ «Իպսվիչը» լքեց հեգագա պայքարը։
Ավելացնենք, որ «Մեյդսոն Յունայթեդը» պատմության մեջ առաջին անգամ է նվաճում Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Անգլիայի գավաթի խաղարկությունում այս համեստ ակումբն առավելագույնը կարողացել էր հանդես գալ 1/64 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Անգլիայի գավաթ, Իպսվիչ Թաուն, Մեյդսթոուն Յունայթեդ