Չելսիի ղեկին Տուխելի նորամուտն այնքան էլ հաջող չստացվեց🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։
Այս հանդիպումով Թոմաս Տուխելը լոնդոնյան ակումբի ղեկին նշեց իր նորամուտը, որը, սակայն, այնքայն էլ հաջող չստացվեց։
«Ազնվականների» ֆուտբոլիստներն ակնհայտ չէին հասկանում, թե ինչպես պետք է կոտրեն «Վուլվզի» պաշտպանությունը, ինչպես նաև ակնհայտ էր, որ Թոմաս Տուխելը դեռևս չի կարողացել ֆուտբոլիստներին հասցնել այն, ինչ ուզում էր։
Լոնդոնյան ակումբի խաղում սրություն նկատվեց միայն հանդիպման վերջնամասում, երբ ստեղծեցին մի շարք վտանգավոր պահեր, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց հաղթանակ կորզել․ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0։
Այսպիսով, «Չելսին» կարևոր միավորներ կորցրեց։ Այս ոչ-ոքիից հետո լոնդոնյան ակումբը վաստակեց 30 միավոր և ժամանակավորապես բարձրացավ 8-րդ հորիզոնական, իսկ «Վուլվերհեմպտոնը», 23 միավորով, 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Թոմաս ՏՈւխել, Չելսի, Վուլվերհեմփթոն