Անգլիական գրանդները չպարզեցին հաղթողին․ չեմպիոնական մրցավազքը շարունակվում է 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Գրանդները չկարողացան պարզել հաղթողին․ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0 հաշիվ։
Յուրգեն Կլոպի սաները ողջ խաղի ընթացքում զգալի առավելությամբ տիրել են գնդակին (65% – 35%): Դրապասի ուղղությամբ կատարված հարվածների քանակով ևս առաջատարը լիվերպուլյան ակումբի տղաներն են (19 – 8), սակայն ավելի դիպուկ էին «կարմիր սատանաները» (3 – 4)։
Այնուամենայնիվ, ստիպված ենք արձանագրել, որ չնայած վտանգավոր գրոհների՝ դարպասի գրավում այդպես էլ չգրանցվեց․ թիմերը վաստակեցին մեկական միավոր, ինչն, առավելապես, ձեռնտու է չեմպիոնության համար պայքարող մյուս ակումբներին։
Այս խաղից հետո Օլե Գունար Սուլշերի տղաները վաստակեցին 37 միավոր և ապրապնդվեցին Պրեմիեր լիգայի առաջին հորիզոնականում՝ հետապնդող «Լեսթերին» գերազանցելով արդեն երկու միավորով։
«Լիվերպուլը» առաջատարին զիջում է 3 միավորով և այս պահին եզրափակում է լավագույն եռյակը։
# ԱՊԼ, Էնֆիլդ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Յուրգեն-Կլոպ, Օլե-Գունար-Սուլշեր