Անգլիական գրանդն առաջարկ է պատրաստում Լևանդովսկուն գնելու համար
«Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, հնարավոր է, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, 32-ամյա հարձակվողի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Չելսին»։
Աղբյուրի փոխանցմամբ` «ազնվականները» նույնսիկ առաջարկ են պատրաստում լեհ հարձակվողին գնելու համար և պատրաստ են նրա դիմաց վճարել 50 մլն ֆունտ ստերլինգ։
Նշվում է, որ լոնդոնյան ակումբն սկսել է Ռոբերտ Լևանդովսկու թեկնածությունը դիտարկել այն բանից հետո, երբ անհաջողության է մատնվել «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդին գնելու հարցում։
Աղբյուրն այլ մանարասներ չի հայտնում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2022 թ. ամռանը լեհ ֆուտբոլիստը մտադիր է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ», քանի որ մադրիդյան ակումբում խաղալը նրա երազանքն է։
Հավելենք, որ Լևանդովսկու ու «Բավարիայի» միջև պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բորուսիա Մյունխենգլադբախ, Էրլինգ Հալանդ, Չելսի, Ռեալ Մադրիդ, Ռոբերտ-Լևանդովսկի, տրանսֆերներ