Անգլիական գրանդը Վարանի տրանսֆերի հարցում համաձայնության է հասել Ռեալի հետ
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ` երկու ակումբները տրանսֆերի ֆինանսական մասով վերջնական համաձայնության են հասել։ Այժմ կողմերը վերջին փաստաթղթերն են պատրաստում և առաջիկա օրերին կհայտարարեն գործարքի մասին։
Ավելի վաղ մեկ այլ լրագրող Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ «կարմիր սատանաները» ֆրանսիացի ֆուտբոլիստի դիմաց վճարելու են 60-70 մլն եվրո, իսկ ինքը` Վարանը, «Յունայթեդի» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր և ստանալու է տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ։
Հիշեցնենք, որ Ռաֆայել Վարանը «Ռեալի» կազմում հանդես էր գալիս 2011 թ. և ակումբի կազմում անցկացրել է 360 հանդիպում` դառնալով 17 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Յունայթեդ, Նիկոլո Սկիրա, Ռաֆայել-Վարան, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո