Անգլիական գրանդը պատրաստ է գերազանցել ԱՊԼ-ի տրանսֆերային ռեկորդը
«Աստոն Վիլլայի» կիսապաշտան Ջեք Գրիլիշը, հնարավոր է, կարիերան շարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «քաղաքաբնակներն» ակտիվորեն հետաքրքրված են 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և պատրաստ են նրա դիմաց լուրջ գումարներ ծախսել` ընդհուպ գերազանցել Պրեմիեր լիգայի տրանսֆերային ռեկորդը։
Ներկա պահին ԱՊԼ-ի տրանսֆերային ռեկորդը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին», որը 2016 թ. Պոլ Պոգբայի տրանսֆերի դիմաց «Յուվենտուսին» վճարել է 105 մլն եվրո։
Հավելենք, որ Գրիլիշը «Աստոն Վիլլայի» սան է, որի գլխավոր թիմում նորամուտը նշել է 2014 թվականին և մինչ այժմ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբի կազմում անցկացրել է 213 հանդիպման` դառնալով 32 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստոն Վիլլա, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Յուվենտուս, Պոլ-Պոգբա, Ջեք Գրիլիշ, տրանսֆերներ