Անգլիական գրանդը պատրաստ է 200 միլիոն վճարել Բելինգհեմի տրանսֆերի համար
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է OK Diario-ն։
Մանկունիական գրանդը մտադիր է 2026թ. ամռանն առաջարկ կատարել «արքայական» ակումբին ու անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել 200 միլիոն եվրո։
«Կարմիր սատանաները» պատրաստ են 22-ամյա կիսապաշտպանին առաջարկել 6 տարվա պայմանագիր։ Այդ ընթացքում Բելինգհեմը կվաստակի 90 միլիոն եվրո (տարեկան` 15 միլիոն)։
Բելինգհեմը դեռ չի շտապում հեռանալ «Ռեալից», բայց պատրաստ է առաջարկներ դիտարկել։ Նա «լոս բլանկոսին» միացել է 2023թ. հուլիսին, 120 խաղում խփել է 43 գոլ, կատարել 32 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml