Անգլիական գրանդը հարցում է ուղարկել ՊՍԺ-ին Մբապեի տրանսաֆերի համար
«Ռեալ Մադրիդը» կարծես թե այլևս միակ թեկնածուն չէ, որը պատրաստ ու ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Լիվերպուլը» հարցում է ուղարկել փարիզյան ակումբին` պարզելու համար, արդյո՞ք այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր կլինի գնել Մբապեին, թե ոչ։
Աղբյուրի փոխանցմամբ` այս տրանսֆերային պատուհանի ընթացքում գործնականում որևէ ակումբ չի կարող իրականացնել 22-ամյա հարձակվողի տեղափոխությունը։ Առավել հավանական է, որ ֆրանսիացի հարձակվողն ակումբային գրանցումը կփոխի 2022 թ. ամռանը։
Ինչ վերաբերում է «Փարիզի» պատասխանին «Լիվերպուլին», ապա ակումբի ներկայացուցիչները մերսիսայդցիներին հստակ հասկացնել են տվել, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանին չեն պատրաստվում վաճառել Կիլիան Մբապեին։
ՊՍԺ-ն փորձում է Մբապեին համոզել մնալ ակումբում և ծրագրում է իրականացնել մի շարք խոշոր տրանսֆերներ, որպեսզի նրան ապացուցի, որ ակումբը բարձր ամբիցիաներ ունի։
Հատկանշկաան է, որ ինքը` Մբապեն, ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ