Անգլիական 6 ակումբներ, հնարավոր է, դադարեցնեն գոյությունը
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող միանգամից 6 ակումբներ, հնարավոր է, դադարեցնեն գոյությունը, ինչը կապված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված ֆինանսական ճգնաժամի հետ։
«Մեր գոյատևումը բացառապես կախված է ֆինանսական օգնությունից, առանց որի չենք կարող գոյատևել»,- նշել է ակումբներից մեկի ներկայացուցիչը։
«Մենք կարող ենք գոյատևել միայն կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերով, սակայն ակումբի եկամուտները կախված են երկրպագուներից։
Առանց երկրպագուների ակումբի ինքնապաշտպանական բիզնես-մոդելն այևս չի աշխատում»,- նշել է մեկ այլ ակումբի ներկայացուցիչ։
Բացի դրանից, Չեմպիոնշիփը ներկայացնող 8 ակումբների շրջանակում հարցում է անցկացրել, որոնց ներկայացուցիչները նշել են, որ ստիպված են կրճատել ակումբի աշխատակիցներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը» ցանկացել են Պրեմիեր լիգայի շրջանակում բարեփոխումներ մտցնել։ Ըստ այդ բարեփոխումների՝ ԱՊԼ-ի ակումբների կազմը 20-ից պետք է կրճատվեր 18-ի, իսկ Անգլիայի լիգայի գավաթն ու Անգլիայի Սուպեր գավաթի խաղարկությունը պետք է չեղարկվեին, սակայն Պրեմիեր լիգան պաշտոնապես մերժել է այդ առաջարկը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնշիփում հանդես են գալիս 24 ակումբ։
# ԱՊԼ, կորոնաճգնաժամ, կորոնավիրուս, Չեմպիոնշիփ