Անգլիալական գրանդը պատրաստ է ակտիվացնել Գավիի պայմանագրում առկա հրաժարագնի կետը
«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ըստ Diaro Sport-ի տեղեկությունների` «Չելսին» լրջորեն հետաքրքրված է 17-ամյա կիսապաշտպանի ծառայություններով և պատրաստ է ակտիվացնել նրա պայմանագրում առկա հրաժարագնի կետը, որը կազմում 50 մլն եվրո։
հատկանշական է, որ «բլաուգրանասն» էլ օր առաջ ցանկանում է նոր` երկարաժամկետ պայմանագիր կնքի երիտասարդ ֆուտբոլիստի հետ։
Խոսակցություններ կան, որ «կապտանռնագույնները» Գավին պայմանագիր են առաջարկել մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Նոր պայմանագրով Գավիի հրաժարագինը կազմելու է 1 մլրդ եվրո։
Հիշեցնենք, որ Գավին «Բարսելոնայի» սան է, որի գլխավոր թիմում նորամուտը նշել է ընթացիկ մրցաշրջանում, որի կազմում արդեն անցկացրել է 14 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գավի, Չելսի, տրանսֆերներ