Անգիլիայի հավաքականի ֆուտբոլիստն անհավանական երկար մազերով է ներկայացել Սուրինամի դեմ խաղին 📸
Անգլիլիայի հավաքականն աշխարհի 2026 թ. առաջնության ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու որակավորման երկրորդ փուլի երկրորդ տուրում տանը 0:4 հաշվով պարտվել է Սուրինամին։
Այդ խաղը բոլորի ուշադրության կենտնորում է հայտնվել Անգիլիայի հավաքականի կիսապաշտպան Էյդեն Սիպիոյի անհավանական սանրվածքի պատճառով։
Բանն այն է, որ 33-ամյա ֆուտբոլիստը հանդիպմանը ներկայացել է շատ երկար հյուսերով։
Նշենք, որ Սիպիոն խաղում է Անգիլիան ներկայացնող «Լայոնս» ակումբի կազմում։
Հավելենք, որ Անգլիլիայի հավաքականն ԱԱ-2026-ի որակավորման երկրորդ փուլում ընդգրկված է F խմբում և, բացի Սուրինամից, մրցելու է նաև Պուերտո Ռիկոյի, Սալվադորի ու Սենթ Վինսենթ և Գրենադինների թիմերի դեմ։
Ավելացնենք, որ Անգիլիան կղզի է Կարիբյան ծովի արևելյան մասում և Մեծ Բրիտանիայի անդրծովյան ինքնավար տարածք է։ Մեծ Բրիտանիայից հեռու է ավելի քան 6400 կիլոմետր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Անգիլիայի հավաքական, Աշխարհի առաջնություն, Էյդեն Սիպիո, Մունդիալ-2026, Սուրինամի հավաքական