Անակնկալ արդյունք Էթիհադում, Ատալանտան պայքարի մեջ է?
Այսօր կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղային առաջին օրը։ C խմբի առաջատար «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել Դոնեցկի «Շախտյորի» դիմադրությունը։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Տատներերի կազմում աչքի ընկավ Իլկայ Գյունդողակնը, իսկ հյուրերի կազմում՝ Մոնոր Սոլոմոնը։
Խմբի մյուս խաղը կայացավ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում, որտեղ «Ատալանտան» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Դինամո Զագրեբի» դարպասը։ Իտալական ակումբի կազմում գոլերը հեղինակեցին Լուիս Մուրիելն ու Ալեխանդրո Գոմեսը։
Այս հաղթանակից հետո Ջանիպիերո Գասպերինիի սաները դեռևս պահպանում են 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորություններ։ Եթե առաջին տեղի հարցը վաղուց պարզ էր, ապա երկրորդ ուղեգրի հարցը կլուծվի վերջին տուրում։
C խումբն ունի հետևյալ տեսքը․
1․ «Մանչեսթեր Սիթի» – 11 միավոր
2․ «Շախտյոր» – 6 միավոր
3․«Դինամո Զագրեբ» – 5 միավոր
4․ «Ատալանտա» – 4 միավոր
# Ատալանտա, Դինամո Զագրեբ, Մանչեսթեր-Սիթի, Շախտյոր, Չեմպիոնների-լիգա