Այսօր կմեկնարկի Եվրո-2024-ը

Այսօր կմեկնարկի Եվրո-2024-ը

14/06/2024 - 10:10

Այսօր` հունիսի 14-ին, կմեկնարկի Եվրո-2024-ը։ Մրցաշարն անցկացվելու է Գերմանիայում, որը կավարտվի հուլիսի 14-ին։

Մրցաշարի խմբերն ունեն հետևյալ տեսքը.

Խումբ A – Գերմանիա, Շոտլանդիա, Շվեյցարիա, Հունգարիա

Խումբ B – Իսպանիա, Իտալիա, Խորվաթիա, Ալբանիա

Խումբ C – Անգլիա, Դանիա, Սերբիա, Սլովենիա

Խումբ D – Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ավստրիա, Լեհաստան

Խումբ E – Բելգիա, Ուկրաինա, Սլովակիա, Ռումինիա

Խումբ F – Պորտուգալիա, Թուրքիա, Չեխիա, Վրաստան

Մրցաշարի բացման խաղում Գերմանիայի հավաքականը Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում կընդունի Շոտլանդիայի հավաքականը։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին։

Հիշեցնենք, որ Եվրոպայի գործող չեմպիոնն Իտալիայի հավաքականն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023