Այսօր կկայանա Անգլիայի գավաթի եզրափակիչը
Այսօր` մայիսի 14-ին` Երևանի ժամանակով 19:45-ից սկսած` Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կկայանա Անգլիայի գավաթի 2021/22 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Չելսին» ու «Լիվերպուլը»։
Երկու ակումբներն էլ պայքարն սկսել են մրցաշարի 1/32 եզրափակիչից։ «Չելսին» մինչև եզրափակիչ հասնելը հաղթել է «Չեսթերֆիլդին» (5:1), «Պլիմութին» (2:1), «Լութոն Թաունին» (3:2), «Միդլսբրոյին» (2:0) ու «Քրիսթալ Փելասին» (2:0), իսկ «Լիվերպուլը»` «Շրուսբերի Թաունին» (4:1), «Քարդիֆին» (3:1), «Նորվիչին» (2:1), «Նոթինգհեմ Ֆորեսթին» (1:0) և «Մանչեսթեր Սիթիին» (3:2)։
Հատկանշական է, որ «Չելսին» ու «Լիվերպուլը» միայն մեկ անգամ են մրցել Անգլիայի գավաթի եզրափակիչում։ Կողմերի միջև կայացած միակ խաղում «Չելսին» 2012 թ. մայիսի 5-ին հաղթել է 2:1 հաշվով։
Նշենք, որ դա եղել է վերջին դեպքը, երբ «Լիվերպուլը» խաղացել է Անգլիայի գավաթի եզրափակիչում, իսկ վերջին անգամ մերսիսայդյան ակումբը մրցանակը հաղթել է 16 տարի առաջ` 2006 թվականին։
«Ազնվականները» վերջին 10 տարում արդեն վեցերորդ անգամ են հասել գավաթի եզրափակիչ` այդ ընթացքում երկու անգամ դառնալով հաղթող։
Վերջում հավաելենք, որ լոնդոնյան ակումբն Անգլիայի գավաթակիր դարձել է 8, իսկ «Լիվերպուլը»` 7 անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Անգլիայի գավաթ, Լիվերպուլ, Չելսի