«Այնքան էլ լավ չէ. դա ակումբի օգտին չէ». Լամը` Բավարիայի 10 անընդմեջ չեմպիոնական տիտղոսների մասին
Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Բորուսիա Դորտմունդին»։
Այդ հաղթանակի շնորհիվ մյունխենյան ակումբն առաջնության ավարտից երեք տուր առաջ անհասանելի դարձավ բոլոր մրցակիցների համար` 10-րդ անգամ անընդմեջ նվաճելով Բունդեսլիգայի չեմպիոնի տիտղոսը։
Այդուհանդերձ, «Բավարիայի» լեգենդար նախկին ավագ Ֆիլիպ Լամը դժգոհ է, որ ակումբը նման հեշտությամբ գերազանցում է մրցակիցներին Բունդեսլիգայում.
«Անկասկած, դա այնքան էլ լավ չէ։ «Բավարիային» օգտին չէ, որ այդքան վաղ է նվաճում տիտղոսը։
Առաջնությունը մի քանի անգամ անընդմեջ հաղթել հնարավոր է, սակայն պետք է ավելի ուժեղ պայքար լինի։
Պետք է մինչև վերջ ինտրիգ լինի, այնինչ չեմպիոնը հայտնի է դառնում առաջնության ավարտից 3 տուր առաջ»,- Լամի խոսքերը մեջբերում է T-online-ը։
Հիշեցնենք, որ Ֆիլիպ Լամը «Բավարիայի» կազմում հանդես է եկել 2002-2017 թթ. և այդ ընթացքում անցկացրել է 517 հանդիպում` դառնալով 16 գոլի և 70 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Ֆիլիպ Լամ