Այաքսի մարզիչը մտադիր է ամռանը գլխավորել անգլիական գրանդը
«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը, հնարավոր է, հաջորդ մրցաշրջանն սկսի «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկին։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, հոլանդացի մասնագետն անձամբ հետաքրքրված է մանկունյական ակումբը գլխավորելու տարբերակով, այդ պատճառով էլ ակտիվորեն սկսել է սովորել անգլերեն` պատրաստվելով «Յունայթեդի» հետ բանակացություններին։
Հաղորդվում է, որ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Տոտենհեմը» ցանկացել է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել 52-ամյա մասնագետին, սակայն լեզվական խնդրի պատճառով լոնդոնյան ակումբը որոշել է հրաժարվել նրա տարբերակից։
Աղբյուրի փոխանցմամբ` առաջիկա շաբաթներին «կարմիր սատանաները» բանակացություններ կսկսեն Տեն Հագի հետ, ով մեծ հույս ունի դառնալ «Յունայթեդի» գլխավոր մարզիչը։
Հիշեցնենք, որ Էրիկ Տեն Հագը «Այաքսը» գլխավորում է 2017 թ. դեկտեմբերից։ Մինչ այս պահն Ամստերդամը ներկայացնող ակումբը նրա գլխավորությամբ անցկացրել է 202 հանդիպում, տոնել 150 հաղթանակ, կրել 27 պարտություն, ևս 25 հանդիպում էլ ավարտել ոչ-ոքի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր-Յունայթեդ, Տոտենհեմ