Այաքսի հարձակվողը կրկնել է Մարկո վան Բաստենի անհավանական ցուցանիշը
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Այաքսը» C խմբի շրջանակում քարը քարի վրա չթողեց Լիսաբոնի «Սպորտինգին»` հյուրընկալվելիս հաղթելով 5:1 հաշվով։
Հանդիպման հերոսը դարձավ «Այասքսի» կենտրոնական հարձավող Սեբաստիան Հալերը, ով դարձավ պոկերի հեղինակ` մրցակցի դարպասն ուղարկելով 4 գնդակ։
Հատկանշական է, որ 27-ամյա հարձակվողն իր կարիերայում Չեմպիոնների լիգայի շրջանակում անցկացնում էր առաջին հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, Չեմպիոններւ լիգայի պատմության մեջ Հալերը դարձել է միայն երկրորդ ֆուտբոլիստը, ով իր նորամուտի խաղում 4 գոլ է խփում` կրկնելով լեգենդար Մարկո վան Բաստենի ցուցանիշը։
Հոլանդացի նախկին հարձակվողը նույնպես իր նորամուտի խաղում դարձել է պոկերի հեղինակ, երբ 1992 թ. «Միլանի» կազմում 4 գոլ ուղարկեց շվեդական «Գյոթեբորգի» դարպասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Գյոթեբորգ, Մարկո վան Բաստեն, Միլան, Չեմպիոնների-լիգա, Սեբաստիան Հալեր, Սպորտինգ